Դեպի ուղեծիր Իրանի ռազմական արբանյակի արձակումը լուրջ մտահոգություն է առաջացնում եւ չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:

«Հաղորդագրությունները, որ Իրանն արձակել է արբանյակ՝ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիան օգտագործելով, առաջացնում է լուրջ մտահոգություն եւ չի համապատասխանում ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւին»,-ասել է ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ը կոչ է արել Իրանին չձեռնարկել որեւէ գործողություն՝ կապված բալիստիկ հրթիռների հետ, որոնք նախատեված են միջուկային զենք մատակարարելու համար: Իրանը պետք է հետեւի այդ կոչին»,-ասել է ներկայացուցիչը:

«Մենք ունենք լուրջ եւ վաղեմի մտահոգություններ մեր գործընկերների հետ միասին, որոնք վերաբերում են բալիստիկ հրթիռների հարցով Իրանի ծրագրին, որն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ ստեղծում սպառնալիք ռարածաշրջանային անվտանգության համար»,-նշել է նա: