Էստոնիայի Հաափսալու քաղաքի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
«Թանկագին հայ բարեկամներ, Հաապսալուի ժողովուրդը ձեզ հետ է այս տխուր հիշատակի օրը: Հայ ժողովրդի քաջարիությունը մեզ էլ է ոգեւորում՝ հաղթահարելու այսօրվա դժվարին օրերը: Միասին մենք հզոր ենք»,-նշել է նա:
Նշենք, որ Հաափսալայում է գտնվում էստոնուհի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին 2014 թ. կանգնեցված խաչքարը, ով իր կյանքը նվիրաբերել էր Մերձավոր Արեւելքի հայ մանուկներին Հայոց ցեղասպանությունից փրկելու գործին:





























