Այստեղ, Բուկ-Բել-Էր քաղաքում տասնամյակներ շարունակ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին իր ուղերձում նշել է Ֆրրանսիայի Բուկ-Բել-Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն ավելի քան քառորդ դար է, ինչ քաղաքային խորհուրդը քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Եվ ահա, ինչպես չհիշատակել այն այս տարի։
Մեկուսացման պայմաններում դիմում եմ ցեղասպանություն վերապրածներին, հայկական արմատներ ունեցող մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ովքեր իմ պես, աջակցում են հայկական հարցին, Արցախին, աջակցում են ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ ժխտողականության քրեականացմանը։
Չնայած առողջապահական ճգնաժամի պայմաններին մենք պետք է ի լուր աշխարհին հիշեցնենք Թուրքիայի կողմից այս ստոր վայրագության մասին»:





























