Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետ Ալգիս Կաշետան ուղերձ ՝ հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Այս տարեթիվը կարևոր է և հիշատակման արժանի։ Այս տարեթիվը կարևոր է, քանի որ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված հանցանքները, որոնց արդյունքում միլիոնավոր մարդիկ զոհվեցին, արտաքսվեցին իրենց տներից, մշակութային ջարդ եղավ` համաշխարհային հանրության կողմից ըստ արժանվույն գնահատական չէին ստացել։

Դա էլ իր հերթին հանգեցրեց այլ զազրելի հանցագործությունների՝ հրեաների նկատմամ նացիստների իրականացրած հանցանքների՝ Հոլոքոստի, և մի ամբողջ շարք հանցագործությունների, որոնք կատարվել են այլ բռնապետությունների կողմից էթնիկական և սոցիալական խմբերի դեմ:

2005-ին Լիտվայի Հանրապետության Սեյմասն ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը, և ես հպարտ եմ դրանով: Հուսով եմ, որ աշխարհում ավելի շատ խորհրդարաններ կհետևեն դրան, չնայած այսօր աշխարհում այդ փաստն ավելի ու ավելի է ճանաչում ստանում: Հուսով եմ, որ նույնիսկ նրանք, ովքեր այսօր բուռն կերպով ժխտում են այս փաստը, կհաշտվեն և ներողություն կխնդրեն: Ես հավատում եմ, որ դա շատ կարևոր է մարդկության ապագայի համար: Եկեք հիշատակենք այս օրը բոլորով միասին: