105 տարի առաջ սկսվեց հայերի Ցեղասպանությունը. կոտորածներ, կտտանքներ, տեղահանություններ, բարբարոսություններ: Այս մասին իր ուղերձում նշել է Պրովանս Ալպ Կոտ Դը Ազյուրի շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք մեկուսացված ենք։ Ամեն տարի ես հայկական ծագումով ֆրանսիացիների կողքին եմ, ամեն տարի ես ձեր կողքին եմ, որպեսզի երբեք չմոռանանք այս օրը և այնպես անենք, որ այս բարդ աշխարհում դա այլևս երբեք չկրկնվի:
Այսօր մենք մեկուսացման մեջ ենք, սակայն ես մտածում եմ ձեր մասին, մտածում եմ Հայաստանի մասին, մտածում եմ Մարսելի մասին, որն ապաստանի անհավանական հող է, ես մտածում եմ Ֆրանսիայի հայերի մասին և իհարկե ես մտածում եմ այն մարդկանց մասին, որոնք մեծացան այստեղ, ինձ հետ իմ թաղամասում:
Հուզված, ընկերական մտորումներս այս հիշատակման օրվա կապակցությամբ, որը երբեք չպետք է մոռացվի:
Բարին ընդ ձեզ»:





























