Տվերի մարզում անցկացված զորավարժություններում մասնակցել է Արեւմտյան զինվորական շրջանի կործանիչ ավիացիայի ավելի քան 50 անձնակազմ: Տակտիկական զորավարժությունների շրջանակում Սու-35Ս եւ ՄիԳ-31ԲՄ կործանիչների անձնակազմերը  կատարել են օդային մարտ:

Օդաչուները փորձել են դուրս բերել ինքնաթիռները պայմանական հակառակորդի բարձր ճշգրտության զենքի հարվածից, հայտնաբերել օդային թիրախներ եւ իրականացնել կառավարվող հրթիռների մարտական արձակումներ, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Ռազմական ինքնաթիռների օդաչուները նույնպես կատարել են երկնքում օդային մարտի տարրեր՝ գործելով առանձին եւ ավիացիոն խմբի կազմում: Զորավարժություններն անցկացվել են ե՛ւ ցերեկը, ե՛ւ գիշերը 10 հազար մետր բարձրության վրա: