Այսօր մենք միանում ենք Կանադայի եւ ամբողջ աշխարհի հայ համայնքին, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դա պատմության մութ շրջան էր, որը երբեք չպետք է մոռացվի: Այս մասին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Այս մռայլ օրը մենք հարգանքի տուրք պետք է մատուցենք այդ ողբերգության հետեւանքով զոհվածների հիշատակին: Մենք պետք է հարգենք նրանց հիշատակը, այդ թվում հայկական ծագմամբ կանադացիների հիշատակը: Ատելությունն ու բռնությունը երբեք չպետք է անտարբերությամբ ընդունվեն: Այսօր մենք հաստատում ենք մեր հակվածությունը խաղաղության ձեւավորմանը, որի պայմաններում յուրաքանչյուրն իրեն կզգա անվտանգ հետապնդումներից եւ խտրականությունից»,-ասել է նա:





























