Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հոնվհաննիսյանը Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսի եւ Բելգիայի հայ համայնքի ղեկավարների հետ միասին ծաղկեպսակ տեղադրեցին Բրյուսելի Հենրի Միշոյի հրապարակում գտնվող հայկական խաչքար հուշակոթողի մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, ասվում է.

«Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Գագիկ Հոնվհաննիսյանը Իքսելի քաղաքապետ Քրիստոս Դուլկերիդիսի եւ Բելգիայի հայ համայնքի ղեկավարների հետ միասին ծաղկեպսակ տեղադրեցին Բրյուսելի Հենրի Միշոյի հրապարակում գտնվող հայկական խաչքար հուշակոթողի մոտ: Դեսպան Մարգարյանը, քաղաքապետը եւ համայնքի ղեկավարները հանդես եկան համառոտ խոսքով, որն առցանց լուսաբանվում էր սոցիալական ցանցերով, հնարավորություն տալով բելգիահայ բազմահազարանոց համայնքին մասնակից լինել հիշատակի արարողությանը:

Հիշում ենք եւ պահանջում»։