ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուժեղացնում է Թուրքիայի վերահսկողությունը Հայոց ցեղասպանության հարցում Սպիտակ տան քաղաքականության նկատմամբ: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ:

«4 տարի Թրամփը չկարողացավ պատշաճ կերպով դատապարտել Օսմանյան կայսրության կողմից միլիոնավոր հայերի հույների, ասորիների, սիրիացիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային եւ աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նշենք, որ Թրամփն այս տարվա իր հայտարարության մեջ կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: