Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավորներն անցկացրել են հերթական նիստը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Բացի հիմնական օրակարգից, պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին, հաղորդում է DonDay-ը:

Պատգամավորները Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբեւի հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: Խորհրդանշական ծիսակարգի նախաձեռնողն էր նաեւ պատգամավոր Հարություն Սուրմալյանը: «Նախքան ընդմիջելը երեք հիշենք այսօրվա օրը: Այսօր՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհում հիշում են Օսմանյան կայսրության տարածքում կատարված Հայոց ցեղասպանության զոհերին: Հարգանքի տուրք մատուցենք անմեղ զոհերին մեկ րոպե լռությամբ»,-առաջարկել է Օրենսդիր ժողովի ղեկավարը: