Էրբիլ-Երևան հատուկ չվերթով այսօր՝ ապրիլի 24–ին, Իրաքից հայրենիք է վերադարձել Հայաստնաի 21 քաղաքացի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իրաքում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից։

«Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, համընդհանուր ջանքերով ս․թ․ ապրիլի 24-ին իրականացվեց Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը՝ Հայաստան տեղափոխելով Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացիների, ինչպես նաև՝ Էրբիլ տեղափոխելով Իրաքի 125 քաղաքացիների։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում, որից հետո ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվելով հատուկ պահպանվող տարածքում»։