Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ երկրում ներդրված սահմանափակումների աստիճանական հանման մանրամասն պլանի մասին, հայտնում է BBC News- ը:
Նոր կանոնների համաձայն` մայիսի 11-ից երկրում կբացվեն բոլոր խանութները, իսկ դպրոցներն իրենց աշխատանքը կվերսկսեն հաջորդ շաբաթվանից` յուրաքանչյուր դասասենյակում աշակերտների սահմանափակ թվի պայմանով:
Ընդ որում, Վիլմեսը նախազգուշացրել է, որ դեռ «ոչինչ չի հաստատվել»:
Վերջին տվյալներով` Բելգիայում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 44.000 դեպք: Ընդ որում, մահացել է մոտ 6.700 հիվանդ:





























