Bel Trading and Consulting ընկերությունը թռչունների հետ բախումը կանխելու ինովացիոն համակարգ է ներկայացրել հարավարեւելյան Ասիայում։ Մշակման նպատակը օդանավակայանների շրջանակներում օդանավերի անվտանգությունն ուժեղացնելը, թռիչքի մեկնարկի, բարձրություն հավաքելու կամ վայրէջքի ժամանակ թռչունների հետ տրանսպորտի բախումը կանխելն է, գրում է Planet Today-ը։

Ընդ որում, մասնագետները բարձր տեխնոլոգիաների եւ բնության միջեւ անհրաժեշտ հավասարակշռություն ստեղծելու կարեւոր խնդիր են լուծում։ Դա նշանակում է, որ թռչուններին որեւէ վնաս չի հասցվում։

Թռչուններին վախեցնելու համակարգը կազմված է ճկուն կարգավորումներով հատուկ մոդուլներից, որոնք օգնում են նրան հարմարեցնել ցանկացած օդանավակայանի կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկություններին։ Համակարգը հատուկ հաճախականության ազդանշան է տալիս, որը ազդում է փետրավորների գլխուղեղի հետին մասի վրա՝ ստիպելով նրանց ինտենսիվորեն փոխել թռիչքի ուղղությունը եւ մի կողմ թեքվել։ Ազդանշանը թռչուններին վախեցնում է 300 մետր հեռավորությունից։ Այն կարող է կիրառվել ոչ միայն օդանավակայաններում, այլեւ քամու եւ արեւի էլեկտրակայաններում, գյուղատնտեսության մեջ, արդյունաբերական օբյեկտներում եւ այլն։

Bel Trading and Consulting Ltd-ի մշակումը գրավել է մասնագետների ուշադրությունը։ Ընկերությոնը բանակցություններ է վարում հարավարեւելյան Ասիայի օդանավակայաններից մեկի հետ՝ համակարգը պրակտիկայում փորձարկելու նպատակով։