Հայաստանյան Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներն ահազանգում են Սեւանում հանքավայրերի շահագործման վտանգների մասին եւ նշում, որ դա մի օր կհանգեցնի տեխնածին երկրաշարժի: «Սեւանը ռումբ է` մեր տակ դրած, հանգած հրաբուխ է: Դրանից բացի`մենք մեզ թույլ ենք տվել դատարկել Սեւանի կեսը: Հայաստանում սողանքների հիմնական մասի պատճառը դա է: Դատարկելով Սերանը խախտել ենք հավասարակշռությունը երկրակեղեւի վրա, ինչն ազդում է երկրակեղեւի վրա եւ այն կարծրանում է: Ու դեռ Սոտքի հանքում էլ պայթեցումներ են կատարվում, վիբրացիաներ են անում, ինչը մի գեղեցիկ օր հասցնելու է տեխնածին երկրաշարժի»,- այսօր` ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Մանե Հակոբյանը:
Նրա խոսքով`մենք հանքարդյունաբերություն չունենք, ունենք հանքարտահանում: «Նույնիսկ հանքարդյունաբերությունը դեռ ոչ մի երկրի չի հարստացրել, ընդամենը մի քանի օլիգարխների է հարստացրել»,- ամփոփել է Հակոբյանը:





























