2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանը չի ստացել նախատեսված արտաքին վարկերը 12,9 մլրդ դրամի (մոտ 35 մլն դոլար) չափով։ Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած բյուջեի կատարողականում։

Ընդհանուր առմամբ՝ առաջին եռամսյակի բյուջեի դեֆիցիտը կազմել է 2,4 մլրդ դրամ (մոտ 6,5 մլն դոլար)՝ 11,5 անգամ պակաս, քան նախատեսված էր։ Շեղումը պայմանավորված է ինչպես արտաքին վարկերի ուշացումով, այնպես էլ բյուջեի ազատ միջոցների չօգտագործումով։

Արտաքին պարտավորությունների մարմանը 2011 թ. ուղղվել է 2.8 մլրդ դրամ (մոտ 7,7 մլն դոլար), որից մոտ 5 մլն դոլարը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 1,5 մլն դոլար է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 1,1 մլն դոլար` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 40 հազ. դոլար` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: