Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը որոշում է ընդունել կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրությունը մինչեւ մայիսի 11-ը երկարացնելու մասին, հայտնում է Tengrinews-ը:
«Հաշվի առնելով մեր երկրում ստեղծվող իրավիճակը եւ Պետական հանձնաժողովի ու փորձագետների առաջարկի հիման վրա ես որոշեցի հրաման ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 11-ը արտակարգ դրությունը երկարացնելու մասին»,- հայտարարել է նա:




























