Մարդու իրավունքների եւ ազատությունների արաբական եւ աֆրիկական հանձնաժողովը դատապարտել է կատարյան «Աբու Համոր» բանտում լրագրող եւ ակտիվիստ Ֆահդ Բոհանդիի սպանությունը, հայտնում է Sky News Arabia գործակալությունը:
Մենախցում եռամյա կամայական ազատազրկումից եւ հացադուլներից հետո Ֆահդ Բոհանդին, որը հանդես էր գալիս Կատարի իշխանությունների դեմ, իբր ենթարկվել է խոշտանգումների եւ սպանվել: Պատճառը նրա բարձրացրած բանտային խռովությունն էր, որը հարուցել էին բանտարկյալների շրջանում կորոնավիրուսի տարածման մտավախությունները: Իրավապաշտպան կազմակերպությունները կատարյան ռեժիմին խիստ կերպով հանձնարարել են անցկացնել «անկողմնակալ» հետաքննություն եւ պարզաբանել կատարցի ակտիվիստի խոշտանգումները: Իրավապաշտպանները ներկա պահին Բոհանդիի մահվան մեղքը դնում են անմիջականորեն կատարի էմիրի եւ երկրի ՆԳ նախարարության վրա:
«Աբու Համոր» բանտը Կատարի գլխավոր բանտն է «այլախոհների» համար, որոնք այսպես կամ այնպես սպառնում են կատարյան գահին: Ֆահդ Բոհանդին Թիսայդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) շրջանավարտ էր, մահվան պահին նա 37 տարեկան էր, ուներ կին եւ երկու երեխա:





























