Իրանը միանում է «Պանարաբական գազատարին», որի շինարարությունն արդեն գտնվում է եզրափակիչ փուլում: Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով Zaman-ը, այդ մասին հայտնել է Սիրիայի էներգետիկայի նախարար Սուֆյան Ալաոն:

Նրա խոսքով, Սիրիան, Իրաքն ու Իրանը բանակցություններ են վարում 2 հազար կմ երակրության գծի շուրջ: Այդ նախագիծը ապագայում միանալու է Nabucco-ին:

Պանարաբական գազատարի շինարարության համաձայնագիրը ստորագրվել է 2000թ.: Ըստ նախագծի, գազատարը Եգիպտոսից կձգվի Հորդանան, ապա Սիրիայի Բանիյաս նավահանգիստ, որտեղից էլ դեպի Կիպրոս, Թուրքիա եւ Եվրոպայի երկրներ: