Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ի մեղադրանքներին, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ զեկույցում ասվում է, որ Պեկինը ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի մասին աա

«Չինաստանը դեմ է որեւէ ապատեղեկատվության տարածմանը: Չինաստանը ապատեղեկատվության զոհ է, այլ ոչ թե նախաձեռնող»,-ասել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը:

Նրա խոսքով՝ չկան համոզիչ ապացույցներ այն մասին, որ վիրուսն առաջացել է Չինաստանից, եւ զգուշացրել է, որ քաղաքական մանեւրները հաջողությամբ չեն պսակվի: