Ավելի քան 2 մլն ավստրալացի է ներբեռնել կորոնավիրուսի վերահսկման հավելվածը, հաղորդում է Reuters-ը:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ CovidSafe հավելվածի թեստավորումն ու լայն օգտագործումը դժգոհություն է առաջացրել շատերի մոտ՝ կապված գաղտնիության պահպանման հետ:

Ավստրալիայում այս պահի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման մոտ 6700 դեպք, 83-ը՝ մահվան ելքով:

Երկրի ԱՆ հաղորդմամբ՝ հավելվածը ներբեռնել է բնակչության միայն 8 տոկոսը: Կառավարությունը ձգտում է հասնել 40 տոկոսի: