Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը մեկնաբանել է զենքի էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, հաղորդում է IRNA-ն:
«2 տարի առաջ Պոմպեոն եւ իր բոսը հայտարարեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ դուրսբերման մասին՝ երազելով այն մասին, որ առավելագույն ճնշումը ծնկի կբերի Իրանին: Սակայն դադարեք երազել: Իրանի ժողովուրդն է որոշում իր ճակատագիրը»,-ասել է նա:





























