Սոցցանցերում ակտիվորեն տարածվում են տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերում COVID-19 վարակի մասին։ Այս մասին ապրիլի 27-ին տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության վերաբերյալ քննարկման շրջանակներում հայտարարեց «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։
Նրա խոսքերով՝ Ադրբեջանում գրանցվել է վարակի 1645 հաստատված դեպք եւ 21 մահվան դեպք:
«Այսօրվանից Բաքուն նախատեսում է մեղմացնել տնտեսական սահմանափակումները, ինչը կապված է կարանտինի ծանր հետեւանքների հետ, քանի որ Ադրբեջանը օրական 90 միլիոն դոլար է ծախսում այս իրավիճակի հաղթահարման համար: Իր հերթին նավթի գների տատանումները հանգեցրել են խոշոր ընկերությունների փակմանը»,- նշեց նա:
Պատգամավորը պարզաբանեց, որ, ընդհանուր առմամբ, ընդդիմության հետապնդումների կապակցությամբ դժգոհությանը ավելացել է սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհությունը։
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն, իր հերթին, ասաց, որ երկրում վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան ներկայացված է պաշտոնական վիճակագրության մեջ:
«Ինչ վերաբերում է նավթի շուկայում գների անկմանը, որի հետ կապված է երկրի տնտեսությունը, ապա այս փաստը մինչեւ տարեվերջ կարող է արժույթի արժեզրկման եւ գների աճի եւս մեկ պատճառ դառնալ»,- հավելեց նա։





























