Ապրիլի 29-ին Հայաստանի շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, 15-17 մ/վ արագությամբ քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +17+19:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը – 0+3, ցերեկը՝ +7+12,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,  

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11,  

Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+17,

Արարատում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,  

Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +13+18,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+12,

Արցախում գիշերը +3+6, ցերեկը +8+12 (հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +13+18):