Լիբանանի հյուսիսում բողոքի ցույցի մասնակիցների եւ իրավապահների միջեւ բախումների արդյունքում հրազենային վնասվածքից 26-ամյա մի տղամարդ է մահացել, փոխանցում է AFP-ն:
Ֆավազ ալ-Սամանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ալ-Նուրի հրապարակում` Տրիպոլիի գլխավոր բողոքի ճամբարում, որին, չնայած կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինին, ներկա են գտնվել տասնյակ մարդիկ:
Բողոքի ակցիաները մեկ գիշերում ցնցել են լիբանանյան երկրորդ Տրիպոլի քաղաքը: Կտրուկ գնաճից եւ լիբանանյան ֆունտի աննախադեպ արժեզրկումից վրդովված ցուցարարները հրդեհել են բանկերն եւ բանկոմատները: Ցուցարարները քարեր են նետել զինվորների վրա, ովքեր օդ են կրակել մարտական փամփուշտներով եւ արցունքաբեր գազ են կիրառել ցույցը ցրելու համար:
Ֆաթիման պատմել է, որ իր եղբայրը հրազենային վնասվածք էր ստացել ազդրի հատվածում, այնուհետեւ կոմայի մեջ էր ընկել, իսկ հետ` մահացել: Կատարվածի համար նա մեղադրել է լիբանանյան բանակին:
Բանակի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել մահվան կապակցությամբ` հայտարարելով, որ սկսել են միջադեպի հետաքննությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ բանակը հարգում է խոսքի ազատությունը, եթե այն մասնավոր եւ պետական ունեցվածքի ոչնչացում չի նախատեսում:
Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ բախումների ընթացքում 40 զինծառայող է վիրավորվել եւ ցուցարարներին մեղադրել էր երեք բանկի հրդեհման, մի քանի բանկոմատի կոտրման եւ ռազմական ավտոմեքենայի վրա հարձակման համար:





























