Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:
Նախատեսվում է նաեւ Հայաստանի ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ:



























