Պետք է արագ կերպով գործարկվի պատվաստանյութերի մշակման եւ կիրառման ԲՐԻԿՍ մեխանիզմը, այդ թվում՝ կորոնավիրուսային ինֆեկցիաների դեմ, ԲՐԻԿՍ ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարը հիշեցրել է, որ 2015 թվականին Ուֆայում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հռչակագրում խնդիր էր դրվել սկսել պատվաստանյութերի համատեղ մշակումն ու կիրառումը, այդ թվում՝ կորոնավիրուսային ինֆեկցիաների դեմ: Այս խնդիրը կոնկրետացվել է 2018 թվականին Յոհաննեսբուրգում, այդ գագաթնաժողովի փաստաթղթերում այս հարցով հնգակողմ մեխանիզմ ստեղծելու պայմանավորվածություն կա:

«Այսօր մենք վերլուծել ենք այդ իրավիճակը եւ որոշում ընդունել ընդգծել այդ որոշումը արագ կյանքի կոչելու, այդ մեխանիզմն արագ ստեղծելու անհրաժեշտությունը, որովհետեւ այն դեռեւս չի սկսել գործել»,- հայտարարել է Լավրովը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն ավելի վաղ հայտարարել էր, որ  պատվաստանյութերի մշակման շուրջ ԲՐԻԿՍ երկրների ջանքերի միավորումը, այդ թվում՝ նոր կորոնավիրուսների դեմ, առաջ է քաշվել դեռեւս Ռուսաստանի նախորդ նախագահության ժամանակ: Հիմա ԲՐԻԿՍ-ում քննարկում են կորոնավիրուսին հակազդելու թեման, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման թեման, ընդհանուր առմամբ COVID-19-ին հակազդեցության աշխատանքը տարվում է շատ ուղղություններով միավորմամբ: