Եգիպտոսի Բենի-Սուեյֆ քաղաքում տեղի ունեցած ավտովթար հետեւանքով 17 մարդ է զոհվել, 5 մարդ վիրավորվել է, հայտնում է «Ալ-Ահրամ» ինտերնետ-պորտալը։

Ինչպես հայտնում է ճանապարհային ոստիկանությունը, ավտոբուսը շրջվել եւ ընկել է Նեղոս գետը։ Ներկայումս որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Ոստիկանները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Ավտոբուսում եղել է 34 ուղեւոր, բոլորն էլ տեղաբնակներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։