Արժույթի հայկական շուկայում վերջին ամիսներին դոլարի առուվաճառքի ծավալների անկում է գրանցվում։ Այս շաբաթ՝ ապրիլի 26-29 ժամանակահատվածում բանկերը գնել են մոտ 45 մլն դոլար, վաճառել 54,5 մլն դոլար։ Սա բավական ցածր ծավալներ են, իսկ վաճառքի ցուցանիշն ամենացածրն է 2011 թ. ընթացքում։

Հավանաբար՝ բնակչությունը ձեռնպահ է մնացել դոլարներ գնելուց՝ փոխարժեքի բարձր տատանողականության հետեւանքով։

Վարկային շուկայում դրամային վարկերը պահպանում են իրենց առավելությունը դոլարային վարկերի նկատմամբ։ Ապրիլի 11-17 ժամանակահատվածում դրամային վարկերը կազմել են 23,7 մլրդ դրամ (համարժեք է մոտ 65 մլն դոլարին), իսկ դոլարային վարկերը՝ 33,3 մլն դոլար։