Սիրիայի Լաթաքիա քաղաքում անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել։

Վիրավորվել է ոչ պակաս, քան հինգ մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով իրադարձությունների ականատեսներին։

Երկրի հարավում տեղակայված Դերաա քաղաքում անվտանգության ուժերը օդ են կրակել, որպեսզի ցրեն ուրբաթօրյա աղոթքից հետո «ցասման օրվա» ակցիային հավաքված ցուցարարներին։