Երեւանի կենդանաբանական այգին իր աշխատանքը կսկսի մայիսի 1-ին: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ղեկավարությունը պատրաստվել է բացմանը` այցելուներին մի քանի անակնկալներ պատրաստելով:
Այգու մուտքի մոտ փոքրիկներին դիմավորելու են հայտնի հեքիաթների հերոսները, աշխատելու են տիկնիկային թատրոնի դերասանները, որոնք բազմազան կդարձնեն շրջագայությունը կենդանիների աշխարհով:
Ստացված ամբողջ գումարն ուղղվելու են կենդանաբանական այգու զարգացմանը, ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգին հիմնվել է 1941թ.:





























