Եմենի մայրաքաղաք Սանայում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով նախագահ Ալի Աբդալլա Սալեհի անհապաղ հրաժարականը։
Սանայում այսօր ցույց են կազմակերպել նաեւ նախագահի կողմնակիցները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Հակակառավարական ցույցեր տեղի են ունեցել Եմենի այլ քաղաքներում եւս։
Ընդդիմությունը անբավարար է կարծում նախագահի՝ իշխանությունը հանձնելու մասին բանավոր համաձայնությունը։ Համաձայն պլանի՝ Սալեհը 30 օրվա ընթացքում իշխանությունը պետք է հանձնի փոխնախագահին՝ զերծ մնալով դատական հետապնդումներից։




























