Ապրիլի 29-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ միաձայն քվեարկեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու օգտին:
Քվեարկության ընթացքում 87 խորհրդարանական կողմ հանդես եկավ այս փոփոխություններին, 16` դեմ, 16 պատգամավոր ձեռնպահ մնաց: Այսպիսով, քաղաքացիների իրավունքները կսահմանափակվեն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այժմ անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ իրավիճակին վերաբերող միջոցառումների իրականացման գործում ներգրավված մարմինների գրավոր կամ բանավոր հրամանով: Սակայն նրանք պարտավոր են բանավոր կամ գրավոր կերպով բացատրել իրենց որոշումը, ինչպես նաեւ տեղեկացնել իրենց որոշման մասին այն անձին, ում ազատությունը մտադիր են սահմանափակել:




























