Թունիսյան բանակի ստորաբաժանումները, որոնք մարտի մեջ էին մտել իրենց տարածք ներխուժած լիբիական բանակի զորքերի հետ, կարողացել են հետ մղել Մուամար Քադաֆիի կողմնակիցներին, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Լիբիացիները լուրջ կորուստներ են կրել, սպանվածներ եւ վիրավորներ, որոնց թիվը չի հաղորդվում: Բացի այդ, թունիսցիները գրավել են լիբիական 8 ռազմական մեքենաներ:
Քադաֆիի կողմնակիցները ներխուժել էին Թունիս` հետապնդելով ապստամբներին, որոնք ապաստարան էին փնտրում:
Թունիսի արտգործնախարարությունը պաշտոնական Տրիպոլիին բողոքի նոտա է հղել` տարածքային ամբողջականությունը խախտելու համար:




























