Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է մեկ շաբաթ վատնելու եւ կորոնավիրուսին չարձագանքելու մեջ:
NBC News-ի հաղորդմամբ ՝ Յույչենը հերքել է այն պնդումները, թե Չինաստանն առաջին փուլում թաքցրել է կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկությունը եւ պետք է ֆինանսական պատասխանատվություն կրի:
«Հունվարի 23-ին, երբ Ուհանում մեկուսացման ռեժիմ հայտարարվեց, ԱՄՆ-ն հայտնեց մեկ հաստատված դեպքի մասին, սակայն մարտի 13-ին, երբ նախագահ Թրամփը հայտարարեց արտակարգ դրություն սահմանելու մասին, ԱՄՆ-ում հայտնեցին ավելի քան 1600 հաստատված դեպքերի մասին; Ի՞նչ արեց ԱՄՆ-ն այդ 50-օրյա ժամանակահատվածում»,-ասել է նա:
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթթերում գրել է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը պետք է թափանցիկ լինի կորոնավիրուսի հարցում: Ավելի վաղ նա հայտարարել է, որ Պեկինը «գին կվճարի» իր գործողությունների համար:
NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ավելի քան 58 000 դեպք:





























