Քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
«Միասնական հայրենիք» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:
Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ:





























