Ներմուծված մեքենաների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով 1516 ՀՀ քաղաքացիներին տրամադրված շուրջ 935 մլն դրամ ընդհանուր գումարով արտոնյալ վարկերից 21 մլն 841 հազար դրամ արդեն իսկ վերադարձվել է պետական բյուջե:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, վարկը ամբողջովին կամ մասնակի մարել է 112 քաղաքացի: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Վարկերի մարման ժամանակացույցն ազատ է:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջե¬տային վարկեր են տրամադրվել Երեւան քաղաքի 150 բնակիչների: Վարկեր են տրամադրվել նաեւ Լոռիում` 606 քաղաքացիների, Տավուշի մարզում` 375 եւ Շիրակում` 304 վարկ: Համապատասխանաբար 30, 28 եւ 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակիչներին:





























