Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կրճատվել է 4,8%-ով: Տնտեսագետները կասկած չունեն, որ դա միանգամյա ձախողում չէ, եւ կես տարի ամերիկյան տնտեսությունը անկում կապրի, հաղորդում է BBC-ը:
Կարանտինի հիմնական վնասը տեղի կունենա երկրորդ եռամսյակում՝ ապրիլին, մայիսին եւ հունիսին: Արդյունքները կհայտարարվեն նոյեմբերյան նախագահական ընտրությունների թեժ փուլում:
ԱՄՆ-ն միայնակ չէ այդ հարցում: Չինաստանի տնտեսությունը եւս անկում է ապրել առաջին եռամսյակում՝ 6,8 %-ով: Իսկ Եվրամիության տնտեսությանը էլ ավելի էական անկում է սպասվում:





























