Այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները գտնվում են 16-րդ թաղամասի 25 շենքի բակում, որտեղ ըստ նախնական տեղեկությունների, 79 տարեկան մի տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Կառլեն Հարությունյանը ցած է նետվել 16 հարկանի շենքի 13-րդ հարկից եւ ընկել 1-ին հարկի երկաթյա ճաղավանդակների վրա:
Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանեն ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցներն ու փորձագետը: Դեպքի վայր են հրավիրել դատական բժշկի եւ դիակ տեղափոխող բրիգադի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը հանձնարարականներ է տվել ենթականերին, որ ճշտեն դեպքի հանգամանքները:
Դեպքի վայրում են նաեւ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ խմբի աշխատակիցները, նաեւ ԱԻՆ օպերատիվ վարչության պարամեդիկների խումբը, որը ճոպանների օգնությամբ պետք է իջեցնի ինքնասպան եղածի դին:










Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























