Չինաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել աշխարհի՝ թաքցնելով կորոնավիրուսի մասին տեղեկությունը: Այս մասին FoxNews-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Դրա համար պատասխանատվություն է կրում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Ամերիկան պետք է պատասխանատվության ենթարկի նրանց»,-ասել է Պոմպեոն:
Պոմպեոն ասել է, որ Չինաստանը գիտի, որ վիրուսը ներթափանցել է այդ երկիր եւ օգտագործել է «կոմունիստական դասական ապատեղեկատվությունը»:
«Ուրախ եմ, որ Ավստրալիան եւ այլ երկրներ միացել են մեզ եւ հետաքննություն են պահանջում»,-ասել է նա:





























