Միանգամայն ընդունում եմ, որ ընկերական կամ բարեկամական հարաբերությունների դեպքում դա նորմալ երեւույթ է, սակայն պատգամավորները պետք է հաշվի առնեն, որ վաղը իրենք չպետք է այդ հանգամանքից դրդված որոշում կայացնեն թույլատրելու կամ մերժելու իրենց փոխխոսնակ ընկերոջը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի լրումն նախորդ ստատուսի՝

Ըստ որոշ տեղեկությունների, իշխանական խմբակցության շատ պատգամավորներ հիմա գտնվում են հիվանդանոցում ՝ Ալեն Սիմոնյանի որպիսությամբ անհանգստացած: Միանգամայն ընդունում եմ, որ ընկերական կամ բարեկամական հարաբերությունների դեպքում դա նորմալ երեւույթ է, սակայն պատգամավորները պետք է հաշվի առնեն, որ վաղը իրենք չպետք է այդ հանգամանքից դրդված որոշում կայացնեն թույլատրելու կամ մերժելու իրենց փոխխոսնակ ընկերոջը քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Այդ դեպքում գլխավորը ՀՀ Սահմանադրությունն է եւ Իրավունքը, այլ ոչ թե՝ իրենց անձնական մոտեցումները»: