Ապրիլի 30–ի ժամը 11։00–ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 15 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական կենտրոնից։

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 269։ Կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 5–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։