Չինաստանը շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Պեկինը «կանի հնարավոր ամեն բան»` առաջիկա ընտրություններին նրա պարտության համար:

Գեն Շուանը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները Միացյալ Նահանգների ներքին գործն է, եւ Պեկինը հույս ունի, որ ամերիկացիները չեն փորձի Չինաստանին ներքաշել դրա մեջ:

«Չինաստանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ես պարտվեմ այս մրցավազքում»,- ասել էր Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում` հավելելով, որ հավատում է, որ Պեկինը ցանկանում է, որպեսզի իր մրցակից, դեմոկրատ Բայդենը հաղթի մրցավազքում` Թրամփի կողմից առեւտրի եւ այլ հարցրեում Չինաստանի վրա ճնշումը մեղմելու համար: