Անհայտ անձը ապրիլի 29-ի երեկոյան հայտնել է, որ Մոսկվայի քաղաքապետարանում ռումբ է տեղադրված, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա զանգահարել է «02» համարով եւ ասել, որ Տվերսկայա փողոց 13 հասցեում ռումբ է տեղադրված։ «Այս պահին քաղաքապետարանի շենքում աշխատում է սեփական անվտանգության ծառայությունը, ոստիկանության աշխատակիցները ուսումնասիրում են տարածքը»,- ասել են ոստիկանությունից։