Շիրակի մարզի Աշոցքի շրջանի սահմանային Սարագյուղ համայնքի բնակիչները  պատրաստվում են հակընդդեմ հայց ներկայացնել դատարան` «Հայջրմուղ» ընկերության դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին նշել է Սարագյուղ համայնքի ղեկավար Յուրի Խչոյանը:
Բանն այն է, որ «Հայջրմուղ» ընկերությունը դատի է տվել գյուղի բնակչությանը՝ ջրի պարտքերը չվճարելու համար: Դատարանը բավարարել է հայցը ու քանի որ համայնքը հրաժարվել է վճարել, հարկադիր կատարման եղանակով գանձել են գումարները:

«Եկան, որից զոռով, որին համոզելով, որի բանկային  հաշիվների վրա կալանք դնելով՝ տարան փողը, հիմա էլի են ուզում»,-ասել է գյուղապետ Յուրի Խչոյանը՝ շարունակելով. «Գեղը պտի կանգնի, որ գերանը կոտրի: Պետք է դատարան մտնենք, մեր գումարները հետ բերենք: Նրանք այդ իրավունքը չունեին: Քանի որ «Ջրմուղից» ոչ ոքի ոչ մի անգամ չենք տեսել:

Գեղի տղերքով հոր ենք փորել, ջուր բերել ու խմում ենք: Գեղի մի մասին եկել պայմանագիր են բաժանել, մի մասն անգամ պայամանագիր չունի: Բայց իրանք գործ չեն արել: Սանեպիդկայանի տվյալներով էլ, այն ջուրը որ խմում ենք, որակի ստանդարտներին չի համապատասխանում, չի քլորացվում, զարմանում եմ, թե ինչի՞ համար են փող ուզում»,-ասել է Յուրի Խչոյանը: