ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ նախօրեին «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման  է ենթարկվել  փողոցում՝ Ալեն Սիմոնյանի կողմից։

Ավելի ուշ Ալեն Սիոնյանը ուղիղ եթերում պարզաբանել է, որ ինքը բարեւել է Արթուր Դանիելյանին, վերջինս իրեն հայհոյել է, ինչից հետո ինքը գլխով հարվածել է նրա քթին։

Արթուր Դանիելյանը տեղափոխվել էր Էրեբունի բկ, մի քանի ժամ անց դուրս եկել հիվանդանոցից։