Գանձեր որոնող Deep Blue Marine խումբը Կարիբյան ծովում գանձեր է գտել, որոնց արժեքը կարող է գերազանցել մի քանի միլիոն դոլարը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Daily Mail-ին, հաջողակ տղաները գտել են 700 արծաթե դրամ, կնոջ արձանիկ եւ հայելային քար, որը, հավանական է, կիրառվել է շամանական ծեսերի ժամանակ։ Առարկաները թվագրվում են 1500 թվականին եւ գտնվում են լավ վիճակում, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Ենթադրվում է, որ նավում 25-45 մարդ է եղել, ընդ որում, նրանց թվում եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։




























