Նիդերլանդները ԼՂ խնդրի կարգավորման հարցում հույս է դնում  ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Արիեն Ույտերլինդեն, հաղորդում է 1news.az-ը:

«Մենք հասկանում ենք, թե ինչ դժվարություններ են տանում Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները»,- նշել է նա:

Դիվանագետի խոսքով, Նիդերլանդների եւ ընդհանուր առմամբ, Եվրոպայի քաղաքացիները ամբողջովին հասկանում են, թե որքան է այդ հակամարտությունը խանգարում պետությունների զարգացմանը:

«Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացը կգտնի իր արագ լուծումը եւ անհրաժեշտության դեպքում Նիդերլանդները պատրաստ է այդ հարցում իր օգնությունն առաջարկել: Մենք ցանկանում ենք այդ հակամարտության արագ կարգավորում, որը հանգեցրել է ծանր տնտեսական հետեւանքների»,- նշել է դիվանագետը, հաղորդում է AZE.az-ը: