Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքի համար:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով դատախազության գործությունեությունը՝ նշեց, որ օրենքի ընդունումը լուրջ գործիք է տրամադրում: «Առնվազն սոցիալական արդարության վերականգնման առումով»,-նշեց Դավթյանը՝ հայտնելով, որ արդեն սկսվել են կազմակերպչական աշխատանքները:
Խոսելով կոռուպցիոն բնույթի գործերի մասին՝ գլխավոր դատախազը հայտնեց, որ 2019 թվականին դատարանում նման բնույթի կրկնակի դեպքեր են գրանցվել:




























