Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննում է ոչ միայն իր անմիջական պարտականությունների հետ կապված հանցագործությունները, այլ նաեւ մի շարք այլ հանցագործություններ: Այս մասին ապրիլի 30-ին ասաց պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ ՀՔԾ-ն պետք է հետաքննի ապաշտոնյաների կողմից լիազորությունների չարաշահման հետ կապված հանցագործությունները: «Սակայն այսօր Հատուկ քննչական ծառայություն ուղղվում են նաեւ ավտովթարների եւ այլ հանցագործությունների հետ կապված գործեր, որոնք կապված չեն պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ: Սա չի բխում այս կառույցի շահերից, քանի որ աշխատողների ծանրաբեռնվածություն է առաջանում, մինչդեռ գերատեսչությունը հատուկ նշանակություն ունի»,- ասաց փոխնախարարը:

Գալյանը պարզաբանեց, որ, օրենսդրական նախաձեռնության համաձայն, առաջարկվում է հստակ սահմանել այն պաշտոնյաների շրջանակը, որոնց գործերը կուղղվեն ՀՔԾ: «Մասնավորապես, սա վերաբերում է նախագահին, վարչապետին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք առաջարկում ենք նաեւ փոփոխել այն կետը, համաձայն որի գլխավոր դատախազը կարող է հանել գործը իրավապահ մարմինների վարույթից եւ ուղարկել այն Հատուկ քննչական ծառայություն: Այսուհետ գլխավոր դատախազը նման հնարավորություն կունենա միայն այն դեպքում, եթե հետաքննության օբյեկտիվությունը վտանգի տակ կլինի»,- շեշտեց փոխնախարարը:

Խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը: