Հայաստանում ՌԴ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մայիսի 3-ին Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթ է ծրագրվում:

Հրապարակման մեջ ասվում է, որ մայիսի 3-ին չվերթը կիրականացվի տեղական ժամանակով ժամը 14:30-ին: Կիրականացվի Երեւան-Սոչի SVR8672 չվերթը:

Չվերթի ուղեւորներ կարող են դառնալ միայն ՌԴ քաղաքացիները, որոնք բնակվում են Ռոստովում, Կրասնոդարում, Ստավրոպոլում, Կարաչաեւո-Չերկեսիայում եւ Ադիգեայում:

«Եթե դուք ռուսական ավիաընկերության չվերթի տոմս ունեիք, եւ այն չեք հանձնել, ապա պետք է թռիչքից առաջ դիմել «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությանը՝ խնդրանով փոխարինել այն: Չվերթը անվճար կիրականացվի ավիաընկերությունների միջեւ փոխադարձ պայմանավորվածության դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: